Պարզվում է` ՀՀ իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, այլեւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում խնդիրները դեռ անցած տարվանից են․ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որն ստորագրվել է 2005-ին եւ 2 տարին մեկ պետք է վերաստորագրվի։ Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը կարգավորելու համար 2019-ի մարտի 11-12-ին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը, որը հանդիպեց տարբեր պաշտոնյաների՝ Արմեն Սարգսյանի, Զոհրաբ Մնացականյանի, Տոնոյանի հետ, սակայն վարչապետը չհանդիպեց նրա հետ, եւ որեւէ տեղաշարժ չարձանագրվեց»,- ասաց մեր աղբյուրը: Ինչո՞ւ․ վա՞խն էր Ռուսաստանից, թե՞ այլ պատճառ կա։ «Կդժվարանամ ասել։ Անցած տարի գուցե ինչ-որ մտավախություններ կարող էին լինել Ռուսաստանից` գումարած ՆԱՏՕ-ի դժգոհությունը Սիրիա զորամիավորում ուղարկելու մասով, բայց ՆԱՏՕ-ն փորձում էր ստանալ նոր փաստաթուղթ։ Պատճառը, ըստ ամենայնի, իշխանությունների անպատասխանատու մոտեցումն է»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯