Ադրբեջանում 263 թեկնածու հրաժարվել է շարունակել ընտրապայքարը

Ադրբեջանում 263 թեկնածու հրաժարվել է շարունակել ընտրապայքարը

Ադրբեջանում 263 թեկնածու հրաժարվել է շարունակել ընտրապայքարը եւ հետ է կանչել առաջիկա փետրվարի իննին տեղի ունենալիք արտահերթ պառլամենտական ընտրություններում որպես թեկնածու մասնակցելու իր հայտը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԿԸՀ-ն։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 1637 թեկնածու։ Ներկայումս ընտրապայքարը կշարունակի 1374 թեկնածու։ Նախընտրական քարոզարշավն էլ ընթանում է ամբողջ թափով, ինչպես կարելի է տեղեկանալ ադրբեջանական մամուլի ուսումնասիրությունից։ Թեկնածուները տարբեր ֆորմատներով հանդիպում են իրենց ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը։