Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Այսօր՝ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հետագա հնարավոր քայլերը։

Այդ մասին հայտնել է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությանը հղումով։

Կողմերն անդրադարձել են նաև Բաքվի և Եվրամիության միջև հարաբերություններին։