Երգչուհի Գաբի Գալոյանը պահանջում է Սուրեն Պապիկյանի հրաժարականը

Երգչուհի Գաբի Գալոյանը պահանջում է Սուրեն Պապիկյանի հրաժարականը

Այսօր, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։

Ցավալի լուրը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, բազմաթիվ օգտատերեր մեղադրում են Պաշտպանության նախարարությանը, իշխանությանը` համարելով, որ հենց նրանք են պատասխանատու այս դեպքի համար։

Երգչուհի Գաբի Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ Սուրեն Պապիկյանի հրաժարականը»։

Գրառման մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ օգտատերեր միացել են նրա պահանջին։

Նշենք, որ ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։