Իսպանիան չեղարկում է կարանտինային միջոցառումները տուրիստների համար

Իսպանիան չեղարկում է կարանտինային միջոցառումները տուրիստների համար

Իսպանիայի կառավարությունը որոշել է հրաժարվել տուրիստների համար Իսպանիա մուտք գործելիս երկշաբաթյա կարանտին սահմանելու պրակտիկայից։ Որոշումը կսկսի գործել հուլիսի մեկից։ Այս մասին հայտարարել է իսպանական նախարարների կաբինետը, ըստ РИА Новости-ի փոխանցման։

Որոշումը կայացվել էր նախօրեին նախարարների հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ներկայումս արտասահմանյան տուրիստների համար Իսպանիայի սահմանները դեռեւս փակ են։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հուլիսից տուրիստական հոսքը Իսպանիա վերստին կթույլատրվի եւ իշխանությունները կանեն ամեն հնարավորը, որպեսզի անհրաժեշտ անվտանգությունը ապահովվի։