Սկարլետ Յոհանսոնը կրկին գլխավորել է ամենահարուստ դերասանուհիների ցանկը

Սկարլետ Յոհանսոնը կրկին գլխավորել է ամենահարուստ դերասանուհիների ցանկը

Ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը երկրորդ անգամ դարձել է ամենաշատ վճարվող դերասանուհիների ցանկի առաջատարը։ Այս մասին հայտնում է «Ֆորբս» հանդեսը։ Նրա եկամուտները ընթացիկ տարում կազմել է 56 միլիոն դոլար, 15,5 միլիոն դոլարով ավելի, քան անցյալ տարի, շնորհիվ «Վրիժառուները․ վերջնախաղ» ֆիլմի։

Հետաքրքիր է, որ եթե արտիստուհիների ցանկում նա առաջատար է, ապա խառը ցանկում, որտեղ նաեւ արտիստներն են, Յոհանսոնը գրավել է ընդամենը ութերորդ տեղը։ Ցանկում են նաեւ Սոֆյա Վերգարան, Ռիզ Վիզերսպունը, Նիկոլ Քիդմանը, Էլիզաբեթ Մոսը, Մարգո Ռոբին, Շարլիզ Թերոնը, Էլեն Պոմպեոն։