Առաքելական եկեղեցու երեք թեմերից գումարներ են փոխանցվել առողջապահական պետքերի եւ կրթական ծրագրերի օգժանդակության համար

Առաքելական եկեղեցու երեք թեմերից գումարներ են փոխանցվել առողջապահական պետքերի եւ կրթական ծրագրերի օգժանդակության համար

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից տեղեկացնում են, որ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը թեմակալ առաջնորդներին շրջաբերական գրություն է ուղարկել, որով կոչ է արել իրենց հովվական խնամքի տակ գտնվող կամ իրենց երկրներում գտնվող եւ նեղության մեջ հայտնված հայորդիների հանդեպ հոգացողություն ցուցաբերելու հետ մեկտեղ, հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերել նաեւ հայրենիքին՝ հակակորոնավիրուսային պայքարի համար։ Կոչին ընդառաջ, Մայր Աթոռի ենթակայության տակ գործող երեք թեմեր՝ արդեն արձագանքել են, դրամական փոխանցումներ կատարելով։ Ըստ այդմ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և Եգիպտոսի հայոց թեմից փոխանցվել է քսան հազարական ԱՄՆ դոլար գումար առողջապահական ոլորտում անհրաժեշտ պետքերի համար։ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը նվիրաբերել է հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար կրթական ծրագրերի օժանդակության համար։