Ֆուտբոլի նոր կանոններ հնարավոր է սահմանվեն

Ֆուտբոլի նոր կանոններ հնարավոր է սահմանվեն

Ֆուտբոլային խաղի կանոններում նախատեսվում են մի շարք կարեւոր փոփոխություններ։ Ինչպես հաղորդում է sports.ru-ն, Ֆուտբոլային միջազգային ընկերակցության խորհուրդը Աբերդինում այս տարվա մարտ ամսին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ կնախատեսի տուգանք պատահական ձեռքով խաղի համար։ Ներկայումս մրցավարները իրավունք ունեն տուգանել միայն այն դեպքում, եթե ձեռքով խաղը թվա կանխամտածված։ Նոր կանոնակարգային փոփոխությունը միտված է նրան, որ հարձակման ժամանակ բացառվի ձեռքով խաղալու հավանականությունը։ Իսկ ահա տուգանային հրապարակներում պաշտպանական խաղի ընթացքում կպահպանվի տուգանքը՝ կանխամտածված ձեռքով խաղալու դիմաց։