Մարությանին ու Ավինյանին հրավիրում են բանավեճի

Մարությանին ու Ավինյանին հրավիրում են բանավեճի

Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:

«Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ասել է նա: