Պոզների մաստեր-կլասին  լրագրողները չեն մասնակցում 

Պոզների մաստեր-կլասին  լրագրողները չեն մասնակցում 

Հայ-սլավոնական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Վլադիմիր Պոզների դասախոսությանն, այնուամենայնիվ, կարող են ներկա լինել բուհի ուսանողները, լրագրողները՝ ոչ։  Խոսնակն այդ առնչությամբ գրել է․«Ես դրա հետ ԿԱՏԵԳՈՐԻԿ համաձայն չեմ ու այս իրավիճակը համեմատում են այն բանի հետ, որ, օրինակ, աշխարհահռչակ տնտեսագետ Էրիկ Ռայներտի դասախոսությանը մեր տնտեսագետներին արգելեին ներկա լինել կամ էլ մարդ ամուսնացած լինի ու իրեն ասեն, որ կնոջդ կարելի է նայել, բայց ձեռք տալ չի կարելի ))))»։

Խնդիրն այն է,ո ր որ կազմակերպիչը Հայ-Ռուսական համալսարանը չէ և համալսարանի Մշակույթի տունը զուտ հարթակ է ծառայում, որպեսզի Պոզները ուսանողների համար դասախոսություն կարդա։

Խոսնակը լրագրողներին զգուշացրել է զուր տեղը չգրանցվել, քանի որ ընտրվելու են միայն ուսանողները, իսկ մուտքի մոտ հենց Պոզների թիկնապահները ու միջոցառման կազմակերպիչները նայելու են գրանցված անձանց էլեկտրոնային տոմսերը։
Հիշեցնենք, որ Պոզների մաստեր-կլասը  տեղի է ունենալու Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը մայիսի 23-ին` ժամը 12:50-ին։