Եթե հրաշք չլինի, կհաղթի Արայիկ Հարությունյանը

Եթե հրաշք չլինի, կհաղթի Արայիկ Հարությունյանը

Մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Ինչպես հայտնի է, թեկնածուները 14-ն են, առավել անցողիկ թեկնածուներ են համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: 

Հարցումները տարբեր են: Սակայն առավել ընդգրկուն է եղել«Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցումը, որը արվել է բոլոր գյուղերում ու քաղաքներում, բնակչության ամենատարբեր շերտերում ու տարիքային խմբերում:  Այս մասին հայտնեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այդ հարցման արդյունքում ամենամեծ ընտրազանգվածը, որն արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը, ունի «Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

«Ըստ մեր հարցման արդյունքների, Արցախում ընտրողների, երևի, 70 տոկոսն են մտադրված մասնակցելու և 85 տոկոսը ընդամենը  հետևում են: Մասնակցելու որոշում է կայացրել ընդամենը 35 տոկոսը: Մոտ 17 տոկոսը որոշել է, թե ում է ընտրելու, բայց նշում է, որ դա  գաղտնի է, իսկ մնացածը դեռ որոշում չեն կայացրել: Մասնակցելու որոշում կայացրածների կեսից ավելին ձայները տալու է Արայիկ Հարությունյունյանին, հետո գալիս է Մասիս Մայիլյանը, հետո Վիտալի Բալասանյանը, հետո  շոտ Ղուլյանը: Եթե հրաշք չկատարվի, ապա Արայիկ Հարությունյանը առաջին փուլով կհաղթի, այնուամենայնիվ պայքարը թեժ է լինելու», - նշեց Ահարոն Ադիբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում։

Մեր հարցին, թե Վիտալի Բալասայնանն իր հարցումն է անցկացրել, Ձեր հարցումից  տարբերվող արդյունքով, որի՞ն հավատանք, Ադիբեկյանը պատասխանեց. «Բալասանյանի հարցումը արվել է փողոցում, դրան մասնակցել է ընդամենը  261 հոգի,  դա գիտական հարցման հետ կապ չունի, քանի որ հնարավոր սխալների քանակը քիչ է սկսած 800 հոգուց»: