Չի՛ կա­րելի թույլ տալ, որ ընտրությունները կազ­մա­կերպեն «իմքայլական­ները» կամ «17+»-ի կառույցները

Չի՛ կա­րելի թույլ տալ, որ ընտրությունները կազ­մա­կերպեն «իմքայլական­ները» կամ «17+»-ի կառույցները

ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բո­լոր քա­ղաքական և հասարակական կառույցներով խստորեն դատապարտում է ձեր վար­քագիծն ու պահանջում է ձեր հրաժարականը։ Դուք պե՛տք է պատասխանա­տվության ենթարկվեք սահմանա­դրական կարգը տապալելու, հասարակությունը պառակտելու, ստախոսության և Ար­ցախյան պատերազմը դավադրաբար պարտու­թյան մատնելու համար։ 2018 թվա­կա­նից ի վեր դուք չեք կատարել ժողովրդին տված ձեր խոստումնե­րից գոնե մեկը։ Դուք Սերժ Սարգսյանի պահանջված այն ստախոսն եք, որն իրակա­նացնելով 2018 թվականի ձեր կողմից վերնագրված «հեղափոխու­թյուն» անունով բե­մադրությունը, առ այսօր ստում ու խաբում է մեր ժողովրդին, պառակտում է ողջ հա­սարակությունը, վարչական լծակ­ների օգտագործմամբ կազ­մակերպում է կեղծ սատա­րողների հանրահավաքներ ու երկիրը տանում կործան­ման։ Այսուամենով հանդերձ, հանուն պե­տականության և երկրի կայունացման, ձեզ առաջարկում ենք ողջա­խոհ լինել և հրա­ժարական տալ ձեր ամբողջ ձախողված թի­մով («Իմ քայլը» խմբակցություն) ու ստեղծել արտահերթ ընտրությունների հնարա­վորու­թյուն։ 

ՀԱՄԱՀԱՅԿԱ­ԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը գտնում է, որ ան­հրա­ժեշտ է համայնք­ների ներկայացուցիչներից ձևավորել ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎ, որը պետք է ստանձնի արտահերթ ընտրությունների անցկացման ողջ պատաս­խա­նատ­վությունը։ Չի՛ կա­րելի թույլ տալ, որ արտահերթ ընտրությունները կազ­մա­կերպեն «իմքայլական­ները» կամ «17+»-ի կառույցները, քանի որ երկու դեպ­քում էլ տեղի կունենա վարչական լծակների կիրառումով կեղծարարություն։ 

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ, 
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհուրդ,
համակարգող՝ Արամ Գրիգորյան

ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Կոշկակարյան

ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
hամակարգող՝ Արթուր Արմին Բաբայան