Հարցվածների քանի տոկոսն է ասել, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին․ հարցման արդյունքներ

Հարցվածների քանի տոկոսն է ասել, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին․ հարցման արդյունքներ

Մեկնարկել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ներկայացվում են Երևանի ավագանու առաջիկա  ընտրությունների վերաբերյալ «Գիշեր է, բոլորը փակում են աչքերը» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումները իրականացվել են հեռախոսային զանգերի միջոցով։ Հարցվել են 805 քաղաքացիներ։

«Մենք, օրինակ, հետաքրքրվել ենք երևանցիներից, թե մասնակցելու են արդյոք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Հարցվածների 25․1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու, իսկ 74․9 տոկոսը նշել է, որ մասնակցելու է։ Սա եթե իհարկե այսպես լինի, շատ լավ ցուցանիշ կլինի, սակայն փորձը ցույց է տալիս, որ սովորաբար այդքան չեն գնում ընտրություններին։ Բայց հույս ունենանք, որ մարդիկ իրոք հետևողական կլինեն ու կմասնակցեն»,- ասաց Արամ Նավասարդյանը։