Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ կոնգրեսում

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ կոնգրեսում
Նոյեմբերի 7-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ կոնգրեսի ժամանակ։ Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հիշել է, որ 27 տարի առաջ հենց այս քաղաքի անունը կրող Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա է նաեւ ձեւավորվել Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը եւ ինքը, որ այն ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն էր կանգնած է այդ գործընթացի ակնունքներում։



«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նաեւ կարեւորել է, որ նման բարձր հարթակից հնարավոր է խոսել այնպիսի հարցերի մասին, ինչպիսին աշխարհում եւ Եվրոպայում օրենքի գերակայությունն է, ժողովրդավարությունը, լավ կառավարումը, անվտանգությունը։ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է նաեւ 27 տարի առաջ Հայաստանի՝ ազգերի մեծ ընտանիք վերադառնալու մասին, ներկայացրել Ղարաբաղյան կարգավորման հարցը, Հայաստանի ազգային եւ դեմոկրատական զարթոնքը, Հայաստանի պետականության 100-ամյակի, Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ այլնի մասին շեշտելով որ եվրոպական քաղաքակրթությունն ու անվտանգությունը կապված է նաեւ այս հարցերի հետ