Նախկիններն են մեղավոր

Նախկիններն են մեղավոր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանին է միացվել այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեղքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։



Իր խոսքում առնվազն երեք անգամ Թրամփը ասել է, որ Օբամայի օրոք է Ղրիմը հնարավոր դարձել միացնել Ռուսաստանին, ու թե ինչու, հարց է դեռ։ «Ես գուցե եւ ունենայի բացարձակ այլ մոտեցում այդ առնչությամբ»,- հավաստիացրել է ԱՄՆ նախագահը՝ պարզաբանելով, որ անկախ ամեն ինչից, որ խոսվում է, արդեն շատ ժամանակ է անցել։