Ստորջրյա հեքիաթային հյուրանոց է բացվել՝ հեքիաթային գներով

Ստորջրյա հեքիաթային հյուրանոց է բացվել՝ հեքիաթային գներով
Մալդիվյան կղզիներում բացվել է շքեղ ստորջրյա հյուրանոց նրանց համար, ովքեր սուր զգացողություններ են փնտրում եւ ունեն հաստափոր դրամապանակ։ Գիշերակացի մեկ օրվա արժեքը հյուրանոցում սկսվում է 50 հազար դոլարից։ Հյուրանոցի ճարտարապետը Ահմեդ Սալիմն է, որը 14 տարի առաջ նախագծել ու կառուցել է Մալդիվների առաջին ստորջրյա ռեստորանը Conrad Maldives Rangali Island Resort հանգստյան գոտում։ Ստորջրյա հյուրանոցը կոչվում է Վիլլա Մուրաքա։



Ի դեպ հյուրանոցից մինչեւ ստորջրյա ռեստորան հեռավորությունը 5 մետր է, մի քանի ակնթարթ քայլելու համար։ Հյուրանոցն, ի դեպ, ունի ե՛ւ վերջրյա, ե՛ւ ստորջրյա հարկեր։ Հյուրերի կացարանը ստորջրյա հատվածում է, իսկ սպասարկող անձնակազմի հարկաբաժինը՝ վերջրյա հատվածում։ Շինարարության արժեքը կազմում է 15 միլիոն դոլար։