Հարուցվել է քրգործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:



Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում 1997թ. ծնված քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ցանկապատին: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդը և երեք ուղևորները մահացել են:



Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:



Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություններ:



Նախաքննությունը շարունակվում է: