Եթե Ազոյանը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, թող զբաղվի

Եթե Ազոյանը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, թող զբաղվի
Մոտ մեկ ամիս առաջ դերասան Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմում էր ներկայացրել, բացի այդ նա նաև հայտարարել էր, որ ցանկանում է հետայսու զբաղվել քաղաքականությամբ և մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից հետքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ մինչ այսօր Ազոյանի անդամակցության դիմումը չի հաստատվել, նա պատասխանեց, որ Ազոյանի դիմումը մյուս 6 հազար դիմումների մեջ է, որոնք դեռ պետք է քննարկվեն։



Չէ՞ որ Ազոյանը ցանկություն էր հայտնել զբաղվել քաղաքականությամբ և մասնակցել ընտրություններին։ Վահան Կոստանյանի խոսքով՝ քաղաքականությամբ զբաղվելու համար դիմումը պարտադիր չէ․



«Քաղաքականություն մտնելը, իմ կարծիքով, դիմումով չէ պայմանավորված, եթե մարդը ցանկություն ունի, կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվել, իսկ դիմումը կքննարկվի՞, թե` ոչ, այս պահին դժվարանում եմ ասել»։



Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ Ազոյանը ՔՊ ցուցակով առաջադրվի․



«Այս պահին ցուցակի հետ կապված աշխատանքներ են տարվում, դեռևս, որևէ հստակություն չկա»։



Ո՞րն է պատճառը, որ այդ անդամակցության 6 հազար դիմումները դեռ չեն քննարկվում, կուսակցությունը առավել կարևոր գործերո՞վ է զբաղված․



«Նաև դա, պլյուս դրան այդ 6 հազար դիմումները ֆիլտրելու պրոցես պետք է գնա»։