Գլոբալ տաքացման արդյունքում կարող է մոլորակի վրա էլ գարեջուր չլինի

Գլոբալ տաքացման արդյունքում կարող է մոլորակի վրա էլ գարեջուր չլինի
Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացումը կարող է հարվածել այն հումքանյութին, որից արտադրվում է գարեջուրը։ Ինչպես գրում է **Life.ru**-ն, Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները վստահ են, որ գլոբալ տաքացումը ոչ միայն կբարձրացնի համաշխարհային օվկիանոսի մակարդակը, այլ նաեւ միլիոնավոր մարդկանց կզրկի գարեջրի բոլոր տեսակներից ու համերից։



Համաձայն **Nature Plants** ամսագրում հրապարակված գիտական ուսումնասիրության արդյունքները ներկայացնող զեկույցի, կլիմայական զոնաների խառնումը եւ ջերմաստիճանի անընդհատ աճը էականորեն նվազեցնելու են գարու բերքատվությունը բարեխառն լայնություններում, ինչը հասանելի գարեջրի արժեքն էապես բարձրացնելու է ողջ մոլորակի մասշտաբով։



Միաժամանակ, ուսումնասիրողները կարծում են, որ բարեխառն լայնություններում անընդհատ նվազում են տեղումների քանակը, եւ ֆերմերային տնտեսությունները այդպիսով նոր պրոբլեմների առաջ են կանգնած, հատկապես եթե զբաղվում են գարու մշակմամբ։ Գիտնականները նշում են, որ մոլորակի ջերմաստիճանի բարձրացման նկատելի փուլի սկզբում արդեն գարու բերքատվությունը կնվազի 17 տոկոսով։



Առաջինը դա կզգան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գարեջուր արտադրողները, քանի որ կկարճատվի նրանց հումքային հասանելիությունը։ Գիտնականները նաեւ նշվում են, որ գլոբալ տաքացումը բարերար ազդեցություն կունենա Ուրալի, ԱՄՆ մի շարք տարածքների եւ Պովոլժիեի վրա, որտեղ գարու մշակման համար իեդալական պայմաններ կստեղծվեն եւ այս ռեգիոններում բերքատվությունը կարող է նաեւ աճել, ճիշտ տնտեսվարման եւ էկո-քաղաքականության դեպքում։