Փոխվարչապետը նեղվել է․․․

Փոխվարչապետը նեղվել է․․․
Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



##### [Ararat Mirzoyan](https://www.facebook.com/ararat.mirzoyan?__tn__=%2CdC-R-R&eid=ARAbnwP48VhyVUf7qeKN5k4kGYc3GXA9ope6UNqGjt7p8s_nxc0undGNQtHjF1G60BHFQE66E1FK7uJd&hc_ref=ARTunUK7pbpm_SNWhC4g-7BPIT-QtHSMO2jNxLpWnBp6MgB1SWGy0QCtvelHGhfYDTA&fref=nf)



Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին "մամուլով" պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները՝ մտածելով, թե սրիկայությունն ու անբարոյականությունն էլ, ի վերջո, սահման պիտի ունենան։ Փաստորեն անհիմն լավատես էի։



Կոնկրետ այս մի զրպարտության առթիվ։ Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել։



Չէ, դատական հայց չեմ ներկայացնելու։ Ժամանակ չունեմ։ Համ էլ՝ ազատ մնացեք, նույնիսկ սրիկայության ու անբարոյականության մեջ։ Առողջություն ձեր ընտանիքներին։



Հ.Գ. Մայրս լավ է, արդեն տանն է։



Հիշեցնենք, որ գրել են, թե մի քանի օր առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մայրիկը առողջական խնդիրներ է ունեցել, նրան սննդային թունավորմամբ տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։ Ականատեսները պատմում են, որ հիվանդանոցում եւ դրա շուրջ հին ու բարի ժամանակներն են հաստատվել։ Շենքը պաշարվել է պետական բազմաթիվ ավտոմքենաներով, «տոկի» են տվել բժիշկներին ու հիվանդանոցը խառնել իրար։ Անգամ նախարար Արսեն Թորոսյանն է խառնվել Արարատ Միրզոյանի մայրիկի բուժմանը։ Նա թունավորվել է սեւ «խավիարից»։