Մարադոնան հունից հանել է Մարիո Կեմպեսին

Մարադոնան հունից հանել է Մարիո Կեմպեսին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող եւ 1978-ի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը հակադարձել է Մեսսի հասցեին Դիեգո Մարադոնայի հնչեցրած քննադատություններին։ Հիշեցնենք, որ Մարադոնան ասել էր, որ Մեսսին չի կարող ղեկավարել Արգենտինայի ազգային հավաքականը, քանի որ ունի թույլ բնավորություն։



Mundo Deportivo-ի հետ զրույցում, Կեմպեսն անթաքույց զայրույթով ասել է․ «Ամեն անգամ, երբ Դիեգոն բացում է բերանը, դա դառնում է խնդիր բոլորի համար։ Բանն այն է, որ նա չի հարգում ոչ մեկին, այն դեպքում, երբ բոլորը նրան հարգում են իր փայլուն ֆուտբոլային կարիերայի համար։ Ոչ ոք չի հիշեցնում նրան, որ մեղավորություն ունի 1990-ին թույլ տված ձախողման մեջ»։



Կեմպեսը նաեւ ասել է, որ Մեսսին մոլորակի լավագույն խաղացողն է։ «Մենք պետք է շնորհակալ լինենք նրան այն բանի համար, որ նա արգենտինացի է։ Դիեգոյի ժամանակներն անցել են եւ նա այլեւս օրինակ չէ խաղացողների համար։ Երբեմն երբեմն հարկ է լեզուն ատամների հետեւում պահել եւ բավարարվել նրանով, ինչ կա։ Ֆուտբոլում լինում են եւ հաղթանակներ, եւ պարտություններ»։