Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի Պն

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի Պն
Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: