Պաշտոններ ստանում են պաշտոնյաների հարազատները

Պաշտոններ ստանում են պաշտոնյաների հարազատները
Զարմանալի զուգադիպությամբ երբ որևէ անձ Հայաստանում պաշտոն է ստանում, անմիջապես նրա բարեկամներին սկսում են նկատել իրենց աշխատած հիմնարկներում և գնահատել նրանց «տաղանդները»։



Մենք տեղեկացանք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նշանակումից կարճ ժամանակ անց նրա եղբայրը նշանակվել է Ոստիկանության բուժվարչության պետ։ Սասուն Անանյանը 2010-ից 2018 թվականներին՝ ութ տարի, եղել է ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ, իսկ այս տարվա հունիսի 18-ին նշանակվել է վարչության պետ։ Բժշկական վարչության նախկին պետ Վարդան Մովսիսյանը՝ կոմունիստական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի որդին, նույն օրը նշանակվել է ոստիկանապետի տեղակալ՝ ճանապարհ բացելով Անանյանի եղբոր համար։