Ավիավթար Սլովակիայում

Ավիավթար Սլովակիայում
Սլովակիայի ռազմաօդային ուժերին պատկանող L-39 ինքնաթիռը, որը ուսումնավարժական նպատակների համար է ծառայել, կործանվել է Սլիաչի ռազմակայանի տարածքում։



Այս մասին հայտնում է Euronews-ը։



Ըստ հրապարակման, օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը մանեւր իրականացնելու ընթացքում, որի հետեւանքով էլ օդանավը կործանվել է։ Ըստ նախնական ուսումնասիրության, կործանված ինքնաթիռի մոտ ի հայտ են եկել շարժիչի հետ կապված խնդիրներ։ Օդաչուն կարողացել է կատապուլտացվել։