Ե՞րբ ուժի մեջ կմտնի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը․ պարզաբանում

Ե՞րբ ուժի մեջ կմտնի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը․ պարզաբանում

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնեցված զինադադարը կսկսվի նոյեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով 7:00-ին։ Առաջին 13 գերիներն ազատ կարձակվեն ժամը 16:00-ին։

Այս մասին հայտնել է գործարքի միջնորդ հանդիսացող երկրի՝ Կատարի ԱԳՆ-ն, հայտնում է Al Jazeera-ն։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը պայմանավորվել են Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մասին՝ 50 իսրայելցի պատանդների և 150 պաղեստինցի կանանց ու երեխաների ազատ արձակման դիմաց։ 

Նախատեսվում է, որ տասը պատանդներից բաղկացած յուրաքանչյուր խմբի ազատ արձակումից հետո Իսրայելը կերկարաձգի հրադադարը 24 ժամով։ Ազատ արձակվելիք պատանդների ցուցակը Իսրայելին կփոխանցվի նրանց ազատ արձակման նախորդ օրը՝ երեկոյան։ Միջնորդը լինելու է Կարմիր Խաչը։