Արդյոք Սիրիայում Արեւմտյան կոալիցիան ԻՊ գրոհայիններին դուրս է բերել Դեյր էս-Զորից

Արդյոք Սիրիայում Արեւմտյան կոալիցիան ԻՊ գրոհայիններին դուրս է բերել Դեյր էս-Զորից
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, հակաահաբեկչական Արեւմտյան կոալիցիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները Սիրիայի Դեյր էս-Զորի նահանգում իրականացրել է ԻՊ գրոհայինների տարհանում։ Այս հաղորդմանն ի պատասխան, Պենտագոնի ներկայացուցիչ Կոն Ֆոլքները հայտարարել է, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ Միացյալ Նահանգների նպատակը, որպես կոալիցիայի անդամ, շարունակում է մնալ Սիրիայում ահաբեկիչների ոչնչացումը եւ ոչ թե տարհանումը։



«[РИА Новости»](http://ria.ru/) լրատվական գործակալության, փոխանցումով, Պենտագոնի ներկայացուցիչը մասնավորապես ասել է․ «Կոալիցիան, որն ունի 77 անդամ, շարունակում է կենտրոնացած մնալ ԻՊ ահաբեկիչների ոչնչացման եւ ոչ թե նրանց տարհանման վրա։ Մեր նպատակն է ԻՊ լիակատար պարտությանը հասնել ամբողջ աշխարհում եւ ոչ թե իրականացնել նրանց տեղափոխում»։