Իրանական Ահվազի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 10-ի

Իրանական Ահվազի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 10-ի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Իրանի Ահվազ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն զորահանդեսի ժամանակ։ Անհայտ անձինք հասնելով տրիբունա, հրազենային կրակ են բացել մարդկանց վրա։ Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 10 մարդ, որոնցից ութը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի զինվորականներ են, մեկը լրագրող մյուսը՝ խաղաղ քաղաքացի։ Հաղորդվում է նաեւ, որ տուժածների թիվը արդեն 21 է։ Խուժաստանի նահանգապետի տեղակալը հայտարարել է, որ զոհերի եւ վիրավորների թիվը կարող է աճել։ Նշենք, որ որոշ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է։