Կիեւում հայտարարել են, որ Մոսկվային իրազեկել են բարեկամության դաշնագրի գործողության ժամկետի չերկարաձգման մասին

Կիեւում հայտարարել են, որ Մոսկվային իրազեկել են բարեկամության դաշնագրի գործողության ժամկետի չերկարաձգման մասին
Կիեւում հայտարարել են, որ Մոսկվային իրազեկել են բարեկամության դաշնագրի գործողության ժամկետի չերկարաձգման մասին Ուկրաինայի Գերագուն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ պաշտոնական Կիեւը արդեն տեղեկացրել է Մոսկվային այն մասին, որ ռուս-ուկրաինական բարեկամության դաշնագրի գործողության ժամկետի երկարաձգում տեղի չի ունենալու։ Այս մասին հայտնում է УНН-ը։



«Որքան ինձ հայտնի է, արդեն իրազեկվել է այդ մասին»,- ասել է պատգամավոր Գոնչարենկոն։ Նշենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշմամբ, Ուկրաինայի ԱԳ նախարարությունը պետք է տեղեկացներ Ռուսաստանին այն մասին, որ 1997 թվականին կնքված ռուս-ուկրաինական բարեկամության մեծ դաշնագրի գործողության ժամկետը չի երկարաձգվելու։ Նույնի մասին Կիեւը տեղեկացնելու էր նաեւ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ այլ կազմակերպությունների։