Ո՞վ է, ի վերջո, Բուլղարիայի դեսպանը ՀՀ-ում

Ո՞վ է, ի վերջո, Բուլղարիայի դեսպանը ՀՀ-ում
Չնայած Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության արտակարգ եւ լիազոր դեսպանը Ն․Գ․ Մարիա Պավլովա Ցոցորկովան է, նա ներկայանում է տարբեր միջոցառումների, հարցազրույցներ տալիս ԶԼՄ-ներին, սակայն դեսպանության պաշտոնական կայքում, որպես արտակարգ եւ լիազոր դեսպան, նշված է Ն․ Գ․ Գեորգի Կարաստամատովի անունը։



Ուշագրավ է, որ [www.mfa.bg](https://www.mfa.bg/) կայքում տեղադրված է ՀՀ-ում Բուլղարիայի ներկայիս արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայի բուլղարերեն ողջույնի խոսքը։