Coca-Cola-ն գնել է բրիտանական Costa Coffee-ն

Coca-Cola-ն գնել է բրիտանական Costa Coffee-ն
Coca-Cola-ն գնել է բրիտանական խոշորագույն սրճարանային ցանց համարվող Costa Coffee-ն, որը պատկանում էր Whitbread Plc ընկերությունների խմբին։



1971 թվականին հիմնադրված ցանցի համար Coca Cola-ն վճարել է 55,1 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։



The Coca-Cola Company ընկերության կայքում ասվում է, որ գործարքը կապահովի որպեսզի Coca Cola-ն եվրոպական, ասիական եւ աֆրիկյան շուկաներում ունենա հուսալի հենարան։ Costa-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսին կարծում է, որ իր ղեկավարած ընկերությունը կդառնա Coca Cola-ի պորտֆելում առաջին սրճային բրենդը։ «Տաք խմիչքները այն քիչ սեգմենտներից են խմիչքների ընդհանուր շուկայում, որտեղ Coca-Cola-ն գլոբալ բրենդ չունի»,- ասել է Քուինսին։



Whitbread-ն, ըստ հրապարակման, հաստատել է գործարքի վավերականությունը, եւ այսպիսով Costa Coffee-ն համաշխարհային մատակարարման հնարավորություն կստանա։