ԱՄՆ նախագահը սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկրորդ հանդիպմանը

ԱՄՆ նախագահը սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկրորդ հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, վերադարձնելով Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորների աճյունները, բացառիկ բարի գործ է կատարել։



Այս առնչությամբ նախագահ Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Ես զարմացած չեմ, որ այսքան բարի գործ կատարեցիք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ անհամբերությամբ սպասում Ձեզ հետ իմ հաջորդ հանդիպմանը»,- գրել է ԱՄՆ նախագահը։