ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել ընդդեմ Թուրքիայի

ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել ընդդեմ Թուրքիայի
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սանկցիաներ է սահմանել ընդդեմ Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների։



Այս մասին հայտնում է MSNBC-ն։ Սանկցիաները սահմանվել են ամերիկացի բողոքական քարոզիչ պաստոր Էնդրյու Բրանսոնի կալանավորման առնչությամբ։ Նա նաեւ նշել է, որ սանկցիաները հաստատվել են նախագահ Թրամփի կողմից։ Նշենք, որ համաձայն ամերիկյան մամուլի հրապարակումների, ԱՄՆ կառավարությունը կազմում է այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը, որոնց հանդեպ եւս հնարավոր է սանկցիաներ կիրառվեն։