Միխեիլ Սահակավշիլին խոսել է Փաշինյանի բարեփոխումների մասին

Միխեիլ Սահակավշիլին խոսել է Փաշինյանի բարեփոխումների մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռոսւտատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի կառավարության կողմից վերջին շրջանում իրականացված գործողություններին։ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն, ինչը ինքն արել է ժամանակին, այժմ կրկնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Սահակաշվիլին նշել է, որ ներկայումս հայաստանցի երիտասարդները բավական մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են իր հեղինակած գիրքը՝ կապված վրացական բարեփոխումների հետ։ Սահակաշվիլին նկատել է նաեւ, որ հայաստանցիները փորձում են խուսափել այն սխալներից, որոնք ինքն է արել։



Վրաստանի նախկին նախագահն իր կողմից անցյալում թույլ տված հիմնական սխալներից մեկն էլ համարում է այն, որ իր կառավարման ժամանակ նա պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, ովքեր, իր գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր աջակիցներն են: