ԱՄՆ նախագահը սոցհարցումների արդյունքները համարում է կեղծ

ԱՄՆ նախագահը սոցհարցումների արդյունքները համարում է կեղծ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սոցհարցումների տվյալները, որոնք իրականացվել են իր վարկանիշը պարզելու համար, կեղծ են։ Այս մասին հայտնում է [The Hill](http://thehill.com/homenews/administration/399808-trump-says-polls-are-fake-before-bragging-about-poll-that-shows-he-is) պարբերականը։ Իր ելույթում նախագահ Թրամփը նախ մեղադրել է զանգվածային լրատվամիջոցներին այն բանի մեջ, որ վերջիններիս իր համար դրական հարցումների արդյունքները չեն հրապարակել, եւ միայն աշխատում են, որպեսզի բացասական կարծիքները հանրայնանան։



Պարբերականը նշում է, որ նախագահ Թրամփը հակված է ամեն ինչ, որ իր հանդեպ բացասական կարծիք է ձեւավորում, համարելու «ֆեյք նյուզ»։