Զարուհի Փոստանջյանը կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում

Զարուհի Փոստանջյանը կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում
Երեւանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրելու է կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին։



Այս մասին այսօր ավագանու նիստին հայտարարեց խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն Ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։ Մարինա Խաչատրյանը վերջում սիրո խոստովանություն արեց Երեւանին՝ ասելով. «Սիրում ենք քեզ, արեւի քաղաք»։