Այսօր բոշաները կարող են տուգանվել, իսկ մե՞նք․ Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր բոշաները կարող են տուգանվել, իսկ մե՞նք․ Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)
«Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, այն, ինչին մենք նվիրվել ենք մեր ժողովրդի ազատության, բռնազավթած իշխանությունը ետ բերելու համար, ուղղակի պատժվում ենք»։ Այս մասին այսօր «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին իր ելույթում ասաց խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը՝ բողոքելով նոր իշխանությանը ընթացող դատավարությունից։



«Էն խեղճ ոստիկաններին, որ բերել դրել էիք ստեղ, նայում եմ մեր տղաներին, վաղը, մյուս օրը պիտի զինվոր դառնան, երեւի գիտեք իրավիճակը ինչ է պահանջում․․․Մենք հանցագործներ չենք, մենք գնացել ենք կանխամտածված երկիրը, իշխանությունը բերելու ժողովրդին, ինձ թուրքական բանտում չկարողացան երկու անգամ գնել, չկարողացան, ես մնացի իմ ժողովրդի չվաճառված զինվորը։ Մենք ինչպե՞ս ապացուցենք, որ մեր երկրի զինվորն ենք, մեր ժողովրդի կյանքի, անվտանգության համար ենք գնացել։ Այսօր մի տեսակ բոշաները, ցեղասպանները, բդեշխներըկարող են տուգնանվել, իսկ մե՞նք»,-նշեց Մանուկյանը։



Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նրան հարցրեց․ «Ինչի՞ց եք դժգոհ, որ դատարանը Ձեր ընկերների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխում է»։



Մանուկյանն էլ պատասխանեց՝ այս ընթացքից։



Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ «Ծռերից» Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց։



Աննա Պապիկյան