Սիեթլում Թրամփի նախագահության ավարտի հետհաշվարկը կատարող ժամացույց է հայտնվել

Սիեթլում Թրամփի նախագահության ավարտի հետհաշվարկը կատարող ժամացույց է հայտնվել
Ամերիկյան Սիեթլ քաղաքում հայտնվել է ժամացույց, որը ցույց է տալիս նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտին մնացած ժամանակահատվածը՝ հետհաշվարկի ռեժիմով աշխատելով։



Այս մասին հայտնում է Newsweek-ը։



Պարբերականը գրում է, որ անհայտ մարդիկ բնակելի տան ճակատային մասում տեղադրել են արդեն նշված ժամացույցը։ Տունը հետագայում վաճառվել է, սակայն նոր տանտերը համաձայնել է, որ չի հանի ժամացույցն իր տեղից եւ այն կշարունակի աշխատել «մինչեւ Թրամփի օրերի վախճանը»։ Տան սեփականատեր Լիլի Օնենը ասել է, որ իր համար այդ ժամացույցը դարձել է հույսի խորհրդանիշ, որ այս խելացնոր ժամանակահատվածը իր ավարտը կունենա։