Մեծ Բրիտանիայում կա մտավախություն՝ «Նովիչոկ» նյութով նոր թունավորումների

Մեծ Բրիտանիայում կա մտավախություն՝ «Նովիչոկ» նյութով նոր թունավորումների
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սկսել է «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութի որոնողական աշխատանքները, որպեսզի նոր թունավորման դեպքեր չգրանցվեն։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Հրապարակման մեջ նշում է, որ Չարլի Ռոուլին եւ Դոն Ստենջերսը, ովքեր տուժել են այդ նյութից թունավորվելով, հնարավոր է որ գտել են կամ ներարկիչը, որի մեջ եղել է այդ նյութը կամ այն տարան, որով այդ նյութը տեղափոխվել է։ Ընդ որում եւ ներարկիչը եւ տարան օգտագործվել են մարտի 4-ին Սկրիպալներին թունավորելու գործողությունը իրականացնելու համար։



The Sun-ը նշում է, որ Էյմսբերիի դեպքից հետո բրիտանական հասարակության մեջ բազմաթիվ հարցեր են առաջացել կապված այն խնդրի հետ, թե որքանով է հաջողվել իրականացնել հականեխման գործողությունները Սոլսբերիի շրջանում, որի վրա միլիոններ են ծախսվել, այն դեպքում, երբ նույն նյութից կրկին թունավորված մարդիկ են ի հայտ եկել։