Ռուսաստանը կապ չունի Էյմսբերիի թունավորման դեպքի հետ․ Բեն Ուոլլես

Ռուսաստանը կապ չունի Էյմսբերիի թունավորման դեպքի հետ․ Բեն Ուոլլես
Մեծ Բրիտանիայի ՆԳ փոխնախարար Բեն Ուոլլեսը հայտարարե է, որ նախնական տեղեկությունների համաձայն, ռուսական կողմը որեւէ առնչակցություն ճունի Էյմսբերիում տեղի ունեցած թունավորման դեպքի հետ։ Այս մասին հայտնում է BBC Radio 4 Today-ը։ Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ տուժածները ուղիղ հարձակման թիրախ չեն հանդիսացել։



Ուոլլեսը նաեւ նշել է, որ անկախ այն հանգամանքից, որ Սկրիպալների թունավորման մեջ մեծ է ռուսների մասնակցության հավանականությունը, ներկայումս իրավապահները չեն կապում երկու դեպքերը իրար։ Նա նաեւ հավելել է, որ Էյմսբերիի տուժածները կապ չեն ունեցել Սկրիպալների հետ։