Արգենտինայի հավաքականը կարող է ղեկավարել Գվարդիոլան

Արգենտինայի հավաքականը կարող է ղեկավարել Գվարդիոլան
Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությունը նախատեսում է ազգային հավաքականի մարզիչ որպես հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլային։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Արգենտինական ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է Գվարդիոլային առաջարկել տարեկան 12 միլիոն դոլար աշխատավարձ։



Այդ գումարի մի մասը վճարելու է ընկերակցությունը, իսկ մյուս մասը՝ ֆեդերացիային աջակցող գործարարների խումբը։ Նշենք, որ ներկայումս արգենտինական ազգային հավաքականը մարզում է Խորխե Սամպաուլին, ով կարողացել է հավաքականը հասցնել մինչեւ այս տարվա Մունդիալի 1/8-րդ եզրափակիչ։ Ի դեպ, եթե ֆեդերացիան որոշի նրա հետ պայամանագիրը խզել, ապա Սամպաոլին կստանա 20 միլիոն դոլարի փոխհատուցում։