Պոռնոաստղ Սթորմի Դենիելսի փաստաբանը կառաջադրվի ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում

Պոռնոաստղ Սթորմի Դենիելսի փաստաբանը կառաջադրվի ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում
Պոռնոաստղ Սթորմի Դենիելսի փաստաբան Մայք Ավենատին, ով դերասանուհու շահերն է ներկայացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դատական վեճում, հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում։ Այս մասին Ավենատին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։



Փաստաբանն ասել է, որ եթե նախագահ Թրամփը որոշի երկրորդ ժամկետի համար պայքարել եւ չունենա մի այնպիսի մրցակից, որը կկարողանա հաղթել նրան, ապա ինքն էլ կառաջադրի իր թեկնածությունը։ Ավենատին անդրադարձել է նաեւ այն քննադատություններին, թե նախագահի պաշտոնի համար պետք է պայքարեն այն մարդիկ, ովքեր ունեն քաղաքական գործունեության փորձ։ Նա նման քննադատություն հնչեցնողներին հորդորել է ուսումնասիրել 2016-ի նախագահական ընտրությունների արդյունքները։