Նիստը վարում է Կամո Արեյանը, Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունի. տեսանյութ

Նիստը վարում է Կամո Արեյանը, Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունի. տեսանյութ
Այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստն է։ Հետաքրքրական է, որ ավագանու նիստը պարտաճանաչ վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա չէ, նիստը վարում է առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ այսօր քաղաքապետը չի վարում նիստը, Արեյանը պատասխանեց, որ Մարգարյանը առողջական խնդիրներ ունի։



Նշենք, որ մենք ավելի վաղ հայտնել էինք, որ Տարոն Մարգարյանը մի քանի օր է, ինչ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որին դեռ ընթացք չի տրվել։ Քաղաքացիներն էլ պահանջում են նրա հրաժարականը։



**Աննա Պապիկյան**