«Հրապարակ». Արմեն Գևորգյանը հնարավոր է զբաղեցնի Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը

«Հրապարակ». Արմեն Գևորգյանը հնարավոր է զբաղեցնի Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը
Մի քանի օր շարունակ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեսել են Արդշինբանկում՝ ղեկավարության մոտ մտնել-դուրս գալիս։ Բանկի աշխատակիցները խոսում են, որ նա հնարավոր է աշխատանքի անցնի իրենց մոտ:



Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնին, որը զբաղեցնում էր Մհեր Գրիգորյանը՝ մինչեւ «Ծառուկյան դաշինքի» քվոտայով փոխվարչապետ դառնալը: Բանկից ոչ մի հստակ պատասխան չկարողացանք ստանալ։