Ոչնչացվել է 200 սիրիացի գրոհային

Ոչնչացվել է 200 սիրիացի գրոհային

Ռուսական ռազմական ավիացիան հարձակվել է սիրիացի ահաբեկիչների բազայի վրա Պալմիրայի մոտակայքում եւ ոչնչացրել մոտ 200 գրոհայինի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, ռուս զինվորականները տեղեկացել են գրոհայինների քողարկված բազայի մասին եւ ստուգելուց հետո տեղեկությունները օդային հարվածներով ոչնչացրել այն։ Ոչնչացվել է մեծ քանակությամբ զինամթերք եւ ռազմական տրանսպորտային միջոցներ։ Բազայում գրոհայինները ապագա ահաբեկիչների են մարզել, որպեսզի հետո գործուղեին Սիրիայի տարբեր վայրեր ահաբեկչություն իրականացնելու։