Դոնբասի հարցով բանակցություններն ավարտվել են անարդյունք

Դոնբասի հարցով բանակցություններն ավարտվել են անարդյունք

Դոնբասի հարցով «Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականների երեք ժամից ավել տեւած բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ռուսաստանի նախաձեռնությամբ, նախ քննարկվել է հրադադարի պահպանման ռեժիմի հարցը։

Արդյունքում կողմերը այդպես էլ չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի կարգավորման հարցերի շուրջ։ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները արժանացել են Կիեւի դիմադրությանը։ Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի շատ եղել են անհասցե հռչակագրային քաղաքական հայտարարությունների հնչեցման տիրույթում։ Արդյունքում էլ, երեք ժամից ավել տեւած բանակցությունները ավարտվել են անարդյունք։