Գյումրու՝ գնացած ետ եկած ոստիկանապետը

Գյումրու՝ գնացած ետ եկած ոստիկանապետը
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։



Խորեն Բարխոյանին այս պաշտոնը օտար չէր, նա հասցրել է որոշ ժամանակ զբաղեցնել «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը , որից հետո՝ 2017թ-ի հունվարին տեղափոխվեց Արթիկ՝ զբաղեցնելով Արթիկի ոստիկանապետի պաշտոնը։ Բարխոյանը փոխարինեց Տիգրան Պետրոսյանին, որի համայնքապետ եղբայրը ՕԵԿ անդամ էր, եւ խոսակցությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, նրան աշխատանքից ազատելով , պատժել է՝ խորհրդարանական ընտրություններին ոստիկանապետ եղբորը սատարելու համար։



Այս տարվա փետրվարին, սակայն, Խորեն Բարոխյանին Վլադիմիր Գասպարյանը նույնպես անակնկալ կերպով ազատեց աշխատանքից ՝ ուղարկելով կադրերի ռեզերվ։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, եւ այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձեւափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով:



Նշենք, որ Խորեն Բարխոյանը նույնպես երիտասարդ էր, բայց ազատվեց աշխատանքից։ Այսօր նա կրկին զբաղեցրեց ոստիկանապետի պաշտոնը՝ Գյումրիում փոխարինելով Արթուր Մարտիրոսյանին, ով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։



**Արևիկ Հակոբյան**