Կրեմլում մեկնաբանել են հուլիսին կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորությունը

Կրեմլում մեկնաբանել են հուլիսին կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորությունը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկություններն առ այն, որ այս տարվա հուլիսին հնարավոր է տեղի ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ինչպես փոխանցում է TACC լրատվական գործակալությունը, Կրեմլի խոսնակը մասնավորապես ասել է․ «Դեռեւես չենք կարող կոնկրետ ժամկետներ նշել»։



Ավելի վաղ, հիշեցնենք, որ Պեսկովը ասել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Ռուսաստան։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գարետ Մարիուիսը հայտնել էր այս առնչությամբ, որ Բոլտոնի այցի նպատակն է Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասների քննարկումը։