Դոն Պիպոն կալանավորվեց

Դոն Պիպոն կալանավորվեց
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավորը որոշեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։



Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։



Փաստաբանը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։



Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:



**Աննա Պապիկյան**