Նեյմարը արտասվել է բրազիլական հեռուստաշուի ժամանակ

Նեյմարը արտասվել է բրազիլական հեռուստաշուի ժամանակ
Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիս Նեյմարը, ով ներկայումս հանդես է գալիս «ՓՍԺ» ակումբում, արտասվել է Caldeirão do Huck հեռուստաշաուի ժամանակ։Այս մասին հայտնում է Globo TV-ն։ Նեյմարն արտասվել է այն ժամանակ, երբ շոուի ժամանակ վերստեղծել են Նեյմարի մանկական սենյակի ինտերիերի կրկնօրինակը։



Հաղորդվում է, որ Նեյմարի մանկական սենյակի վերստեղծման աշխատանքներում հեռուստաընկերությանը աջակցել են Նեյմարի մայրը՝ Նադինը եւ քույրը՝ Ռաֆայելլան։ Հեռուսաշոուի ժամանակ Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները, երբ մտել է իր վերստեղծված մանկական սենյակը։