Արշալույս Փայտյանի մտերիմը ԱԽ-ում պաշտոն կստանա

Արշալույս Փայտյանի մտերիմը ԱԽ-ում պաշտոն կստանա
Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը աշխատանքի է անցնելու Անվտանգության խորհրդում, որի քարտուղարը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է։ Տիգրան Մազմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն աշխատանքի առաջարկ չի եղել Անվտանգության խորհրդրում աշխատելու համար․ «Այս պահին ինձ ոչ մի առաջարկ չի արվել։ Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ԱԽ-ում կանցնի աշխատանքի, Մազմանյանը նշեց՝ չեմ բացառում, բայց ինձ այս պահին նման առաջարկ չի եղել։



Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում կքննարկի՝ ընդունել այն, թե ոչ։



Նշենք, որ Տիգրան Մազմանյանը հեղափոխության օրերին նախ ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել էր Հանրային ռադիոյի շենքը «գրավելու» գործի շրջանակում։ Այնուհետեւ փոխվեց նրա խափանման միջոցը, եւ Մազմանյանն ազատ արձակվեց։



Նշենք նաեւ, որ Տիգրան Մազմանյանը հանրության հայտնի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի մտերիմներից է։